SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

ՄԼՍ-ի նախկին աստղ Ալեկո Էսկանդարյանը և նրա հայրը՝ Անդրանիկ Էսկանդարյանը, այցելել են «Ուրարտուի» խաղին


ՄԼՍ-ի նախկին աստղ Ալեկո Էսկանդարյանը և նրա հայրը՝ Անդրանիկ Էսկանդարյանը, այցելել են «Ուրարտուի» խաղին Photo^
Ֆուտբոլ 💬 Comment

ՄԼՍ-ի նախկին հարձակվող Ալեկո Էսկանդարյանը և նրա հայրը՝ Անդրանիկ Էսկանդարյանը, ով եղել է Իրանի ազգային հավաքականի և «Նյու Յորք Կոսմոս» ակումբի նախկին պաշտպան, այցելել են Երևանի «Ուրարտուի» տնային հանդիպմանը։

Էսկանդարյանների ընտանիքը Հայաստանում է արդեն մի քանի օր։ Այդ ընթացքում նրանք հասցրել են ծանոթանալ երկրի մշակութային և պատմական ժառանգությանը՝ մասնավորապես այցելելով Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Մայիսի 28-ին Ալեկոն և Անդրանիկը ներկա են եղել Հայաստանի առաջնության վերջին տուրի հանդիպմանը, որում «Ուրարտուն» հյուրընկալել էր «Վանին»։ Նրանց ներկայությունը տրիբունաներում հետաքրքրություն է առաջացրել երկրպագուների շրջանում և դարձել հաճելի անակնկալ շատերի համար։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։