SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Բրիասկո Բալեկյանը վերադարձել է «Բոկա Խունիորս», սակայն չի մտնում ակումբի ծրագրերի մեջ


Բրիասկո Բալեկյանը վերադարձել է «Բոկա Խունիորս», սակայն չի մտնում ակումբի ծրագրերի մեջ
Ֆուտբոլ 💬 Comment

Հայ հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը վերադարձել է «Բոկա Խունիորս»՝ «Խիմնասիա և Էսգրիմա Լա Պլատա» ակումբում իր վարձակալության ժամկետի ավարտից հետո։

29-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես է եկել մեկուկես տարի։ Այդ ընթացքում նա մասնակցել է բոլոր մրցաշարերում անցկացված 30 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։

Բալեկյանի պայմանագիրը «Բոկա Խունիորս»-ի հետ գործում է մինչև 2026 թվականի ավարտը, սակայն նրա ապագան ակումբում մնում է անորոշ։ Ինչպես հայտնում են արգենտինական լրատվամիջոցները, հայ ֆուտբոլիստը, ինչպես նաև վարձակալությունից վերադարձած ևս 19 խաղացողներ, մարզվում են հիմնական կազմից առանձին։

«Բոկա Խունիորս»-ի ղեկավարությունը առաջիկա մրցաշրջանում չի նախատեսում օգտագործել այդ խաղացողներին և մտադիր է նրանց համար փնտրել կարիերայի շարունակման տարբերակներ՝ ինչպես նոր տրանսֆերի, այնպես էլ հերթական վարձակալության միջոցով։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։