Բրազիլացի պաշտպան Խամես Սանտոսը դարձավ «Վանի» խաղացող
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Չարենցավանի ակումբը պաշտոնական մամուլի ծառայության միջոցով հայտարարեց բրազիլացի պաշտպան Խամես Սանտոսի հետ պայմանագիր կնքելու մասին։
30-ամյա ֆուտբոլիստը լավ ծանոթ է հայկական առաջնության երկրպագուներին․ նա նախկինում հանդես է եկել «Արարատում», «Ուրարտուում», «Ալաշկերտում», «Փյունիկում» և «Նոայում»։ Ֆաստեքս Պրեմիեր լիգայում նրա հաշվին կա 137 խաղ, որոնցում նա խփել է 11 գոլ և կատարել է 13 արդյունավետ փոխանցում։
Սանտոսի կարիերայում արդեն կան երկու չեմպիոնական տիտղոսներ՝ մեկը «Նոայի» հետ, մյուսը՝ «Փյունիկի»։ Բացի այդ, անցած մրցաշրջանում նա «Նոայի» կազմում նվաճեց Հայաստանի գավաթը։
Այժմ փորձառու եզրային պաշտպանը կպաշտպանի «Վանի» գույները և կփորձի օգնել թիմին ամրապնդել դիրքերը նոր մրցաշրջանում։
Նշենք, որ Խամես Սանտոսն արդեն այս ամռանը հասցրել էր լինել մեկ այլ թիմում։ «Նոայում» մրցաշրջանը ավարտելուց հետո բրազիլացին վերադարձավ «Փյունիկ», սակայն երկու օր անց լքեց թիմը և հիմա կրկին գտել է ակումբ Հայաստանում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0