Բրազիլիան նվաճեց իր պատմության առաջին ձմեռային օլիմպիական ոսկին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Բրազիլիայի հավաքականը պատմական էջ բացեց ձմեռային մարզաձևերում։ 2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում Լուկաս Պինեյրո Բրոտենը երկրին պարգևեց առաջին մեդալը ձմեռային խաղերի պատմության մեջ՝ անմիջապես ոսկե։
Բրազիլացի լեռնադահուկորդը հաղթեց հսկա սլալոմում՝ ցույց տալով 2:25.00 ընդհանուր ժամանակ։ Նա գերազանցեց աշխարհի առաջատարին և մրցումների գլխավոր ֆավորիտին՝ Մարկո Օդերմատին (2:25.58)։ Բրոնզե մեդալը նվաճեց ևս մեկ շվեյցարացի՝ Լոիկ Մեյարը (2:26.17)։
Դրամատիկ ավարտ
Վճռորոշ փորձից առաջ Բրոտենն ուներ 0,95 վայրկյան առավելություն առաջին երթուղուց հետո։ Երկրորդ իջման ընթացքում նա կորցրեց առավելության մի մասը և երրորդ հատվածում թույլ տվեց փոքր սխալ, ինչի հետևանքով առավելությունը կրճատվեց մինչև կես վայրկյան։ Սակայն դա բավարար էր՝ ոսկին ապահովելու համար։
Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը զբաղեցրեց 63-րդ տեղը։
???????? English
Brazil Wins Its First-Ever Winter Olympic Gold
Brazil has made history in winter sports. At the 2026 Winter Olympic Games, Lucas Pinheiro Braathen delivered the country’s first-ever Winter Olympic medal — and it was gold.
The Brazilian alpine skier won the giant slalom with a combined time of 2:25.00. He defeated world leader and main favorite Marco Odermatt, who finished second (2:25.58). The bronze medal went to another Swiss skier, Loïc Meillard (2:26.17).
A Dramatic Finale
Before the final run, Braathen held a strong 0.95-second advantage from the first run. During the second run, he lost part of his lead after a small mistake in the third sector, reducing his margin to half a second. However, it proved enough to secure Olympic gold.
Armenian skier Harutyun Harutyunyan finished in 63rd place.
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0