Բոսնիացի մրցավարների բրիգադը նշանակվել է Պորտուգալիա – Հայաստան հանդիպման համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայտնի են դարձել այն մրցավարները, որոնք կմեքենավարեն Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը 2026 թ. աշխարհի առաջնության եվրոպական ընտրականի վերջին տուրում։ Խաղը վստահվել է Բոսնիա և Հերցեգովինայից մրցավարական բրիգադի։
Գլխավոր մրցավար է նշանակվել Իրֆան Պելյոն, ում այս խաղում կօգնեն եզրային օգնականներ Սենադ Իբրիշիմբեգովիչն ու Դավոր Բելյոն։ Չորրորդ մրցավարի պարտականությունները կկատարի Միլոշ Գիգովիչը։ VAR համակարգի աշխատանքը կհսկեն իտալացի մասնագետներ՝ Ջանլուկա Աուրելիանոն և նրա օգնական Դանիելե Պատերնան։
Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին։
41-ամյա Իրֆան Պելյոն ընթացիկ մրցաշրջանում արդեն սպասարկել է Բոսնիա և Հերցեգովինայի առաջնության մի շարք խաղեր, ինչպես նաև աշխատել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ռեալ Մադրիդ» – «Մարսել» (2:1) հանդիպման վրա, որտեղ ցույց է տվել մեկ կարմիր քարտ և նշանակել երկու տուգանային հարված 11 մետրանոց նշակետից։ Բացի դրանից՝ մրցավարը դատավարել է նաև ԱԱ-2026-ի ընտրական Բելգիա – Ուելս հանդիպումը, որտեղ նույնպես նշանակել է երկու 11 մետրանոց։
Պորտուգալիայում կայանալիք հանդիպումն այս բոսնիացի ռեֆերի համար միջազգային օրացույցում կլինի ևս մեկ կարևոր նշանակություն։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0