Լևա Վարդանյանի անվան մրցաշարին կմասնակցեն 11 երկրների ըմբիշներ
Մարտի 24-ից 26-ը Երևանում, «Միկա» մարզական համալիրում, կանցկացվի Լևա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 4-րդ միջազգային մրցաշարը:
Մրցաշարին կմասնակցեն մոտ 200 ըմբիշներ 11 երկրներից, այդ թվում՝ Իտալիա, Ֆրանսիա, Իրան, Բելառուս, Մոլդովա, Ռուսաստան, Ղրղզստան, Ղազախստան, Վրաստան, Կաբո Վերդե և Հայաստան:
Մրցաշարի ծրագիր.
Մարտի 24 — նախնական մարտեր: Առաջին մարտերը կսկսվեն Երևանի ժամանակով 11:00-ին:
Մարտի 25 — հանդիսավոր բացում և առաջին եզրափակիչ մարտեր:
Մարտի 26 — եզրափակիչ մարտեր և հաղթողների պարգևատրում:

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0