Բուլղարիա — Հայաստան. Եվրոբասկետ-2029-ի նախնական որակավորման խաղի ուղիղ ցուցադրում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը կանցկացնի իր առաջին հանդիպումը 2029 թվականի Եվրոպայի առաջնության նախնական որակավորման փուլում։ Մրցակիցը կլինի Բուլղարիայի հավաքականը, իսկ խաղը կանցնի Բոտևգրադ քաղաքում։ Մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 21:15-ին (Մոսկվայի ժամանակով՝ 20:15):
Բուլղարիա — Հայաստան հանդիպումը կբացի պայքարը B խմբում, որտեղ այս թիմերի հետ հանդես է գալիս նաև Նորվեգիայի հավաքականը։
Ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի բուլղարական BTV—VOYO.BG հեռարձակողի միջոցով, ինչպես նաև անվճար՝ FIBA-ի YouTube ալիքում, որտեղ խաղը կարող եք դիտել բարձր որակով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0