SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Լեգիայի» երկրպագուները շնորհակալություն են հայտնել FAF Ultras հայկական ֆան-ակումբին Երևանի օգնության համար


«Լեգիայի» երկրպագուները շնորհակալություն են հայտնել FAF Ultras հայկական ֆան-ակումբին Երևանի օգնության համար
Ֆուտբոլ 💬 Comment (1)

Վարշավայի «Լեգիայի» երկրպագուները շնորհակալություն են հայտնել հայկական FAF Ultras ֆան-ակումբին ջերմ ընդունելության և օգնության համար՝ Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում «Նոայի» դեմ խաղի ժամանակ Երևան կատարած այցի ընթացքում, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին։

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ լեհական ակումբի երկրպագուների վրա դրված էր հյուր հանդիպմանը ներկա գտնվելու արգելք։ Չնայած դրան՝ շուրջ 700 «Լեգիայի» ֆանատներ ժամանել էին Երևան և կարողացել էին ներկա գտնվել խաղին՝ ձեռք բերելով տոմսեր տանտերերի երկրպագուների սեկտորներում։ Արդյունքում, «Նոա» ակումբի և իրավապահ մարմինների որոշմամբ լեհ երկրպագուները տեղավորվեցին հյուրերի տրիբունայում։

Քանի որ «Լեգիայի» երկրպագուների համար պաշտոնական հյուր այց չէր կազմակերպվել, քաղաքում չեն ապահովվել հատուկ տրանսֆերներ և կեցություն։ Այս իրավիճակում օգնության հասան հայկական ֆան-շարժման ներկայացուցիչները՝ FAF Ultras-ը, որոնք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեցին լեհ երկրպագուներին Երևանում գտնվելու ընթացքում։

Շնորհակալության նշան դեկտեմբերի 14-ին Լեհաստանի առաջնության «Պյաստ Գլիվիցե»-ի դեմ խաղում «Լեգիայի» երկրպագուները տրիբունաներում պարզեցին «FAF Respect» գրությամբ բաններ։

FAF Respect

Նշենք, որ այդ հանդիպումը անհաջող էր վարշավյան ակումբի համար․ «Լեգիան» պարտվեց 0:1 հաշվով և ներկայումս գտնվում է Լեհաստանի առաջնության վտանգավոր գոտում։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հանդիպումը սկսեց մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրեց 67 րոպե։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

1
А
Андо 16.12.2025 06:36
По этому после игры устроили беспредел в городе и получили пи зд юлей

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։