Ֆանատը ներխուժեց Հայաստանի ֆուտբոլիստների մոտ, իսկ Ռոնալդուն հրեց երկրպագուին․ միջադեպեր խաղից առաջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 5-ին, Հայաստան–Պորտուգալիա հանդիպումից մեկ օր առաջ Երևանում տեղի ունեցան և՛ զավեշտալի, և՛ լարված դրվագներ։
Կեսօրին, այն հյուրանոցում, որտեղ տեղակայված էր Պորտուգալիայի հավաքականը, մի երկրպագու համառորեն փորձեց լուսանկարվել Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Սակայն Պորտուգալիայի ավագը կտրուկ դադարեցրեց նրա փորձը՝ պարզապես հրելով նրան։
ՎԻԴԵՈ․
Եվ երեկոյան՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզման ընթացքում, մի պատանի երկրպագու անսպասելիորեն վազեց դաշտ։ Անվտանգության աշխատակիցները արագորեն նրան հեռացրին, սակայն դրվագը հասցրեց ծիծաղեցնել ֆուտբոլիստներին և թիմի անձնակազմին։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նույն օրը հիշեցրեց լրագրողներին հավատարմագրման կանոնների մասին․ բեյջն իրավունք ունի օգտագործել միայն այն անձը, ում այն տրամադրված է։ Նշված կանոնի խախտումը նախկինում պատճառ էր դարձել ոստիկանության վերահսկողության ուժեղացմանը։
«Հարգելի գործընկերներ, խնդրում ենք վաղը՝ Հայաստան–Պորտուգալիա հանդիպման ընթացքում, չկրկնել նման փորձեր, հարգել միմյանց աշխատանքը և հիշել․ բեյջը կարող է օգտագործել միայն այն մարդը, ում այն տրված է», — ասված է Ֆեդերացիայի հայտարարության մեջ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0