IBA PRO 5 բռնցքամարտի մրցաշար․ ուղիղ հեռարձակում
Այսօր՝ մայիսի 2-ին, Բելառուսի Բրեստ քաղաքում կկայանա IBA PRO 5 մասնագիտական բռնցքամարտի մրցաշարը։ Մրցաշարի շրջանակում հայկական կողմը կներկայացնի Արտյոմ Հովհաննիսյանը (13-1), որը մենամարտելու է Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռադիոնովի դեմ։
Երեկոյի գլխավոր մենամարտը կլինի բելառուսական Ալեքսեյ Ալֆերովի և բելգիացի Լի Ինգելրեստի միջև։
Մրցաշարը կմեկնարկի ժամը 19:00-ին՝ Մոսկվայի ժամանակով։ Ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի «ՄԱՏՉ ԹՎ» հեռուստաալիքով, ինչպես նաև անվճար՝ IBA-ի պաշտոնական YouTube ալիքում։
IBA PRO 5-ի ուղիղ հեռարձակում
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0