Հայ մարզիկների մասնակցությամբ առաջիկա մարզական մրցաշարերը (Փետրվար/Մարտ 2025)
Փետրվարին և մարտին հայ մարզիկների մասնակցությամբ մարզական իրադարձությունները խոստանում են լինել հագեցած և հետաքրքիր։ Երպրասերները հնարավորություն կունենան աջակցելու իրենց սիրելի մարզիկներին տարբեր մարզաձևերում, այդ թվում՝ մենամարտեր, մարմնամարզություն, ֆուտբոլ, ֆուտզալ և աթլետիկա։ Ձեզ ենք ներկայացնում առաջիկա մրցաշարերի ժամանակացույցը։
Փետրվար
-
Փետրվարի 1-7 — Ձմեռային Համահայկական խաղեր, Ջերմուկ։
-
Փետրվարի 1 — Ֆուտզալ․ Հայաստան - Ալբանիա։
-
Փետրվարի 5 — Ֆուտզալ․ Ալբանիա - Հայաստան։
-
Փետրվարի 14-23 — Եվրոպայի ՄՄԱ առաջնություն, Բելգրադ։
-
Փետրվարի 15 — Բալկանյան բաց առաջնություն աթլետիկայում, Բելգրադ։
-
Փետրվարի 15 — UFC․ Էդմեն Շահբազյան - Դիլան Բուդկա։
-
Փետրվարի 20 — Բասկետբոլ․ Ալբանիա - Հայաստան։
-
Փետրվարի 20-23 — Մարմնամարզության Աշխարհի Գավաթ, Կոթբուս։
-
Փետրվարի 21 — ՈՒԵՖԱ-ի Կանանց Ազգերի Լիգա․ Հայաստան - Լիխտենշտեյն։
-
Փետրվարի 21 — Բռնցքամարտ․ Գոռ Երիցյան - Լուիս Էրնանդես։
-
Փետրվարի 22 — Եվրոպայի ձյուդոյի գավաթ, Վարշավա։
-
Փետրվարի 22 — Ստրանջայի գավաթ բռնցքամարտում, Սոֆիա։
-
Փետրվարի 22 — UFC․ Մելսիկ Բաղդասարյան - Ժան Սիլվա։
-
Փետրվարի 25 — ՈՒԵՖԱ-ի Կանանց Ազգերի Լիգա․ Հայաստան - Ղազախստան։
Մարտ
-
Մարտի 1-7 — Եվրոպայի երիտասարդական առաջնություն հրաձգությունում, Օսիեկ։
-
Մարտի 6-13 — Կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնություն, Բելգրադ։
-
Մարտի 7-13 — Եվրոպայի առաջնություն հրաձգությունում, Օսիեկ։
-
Մարտի 8 — Ֆուտզալ․ Դանիա - Հայաստան։
-
Մարտի 8 — UFC 313․ Արմեն Պետրոսյան - Բրունո Ֆերեյրա։
-
Մարտի 8-14 — Եվրոպայի Մ23 ըմբշամարտի առաջնություն, Տիրանա։
-
Մարտի 12 — Ֆուտզալ․ Հայաստան - Ղազախստան։
-
Մարտի 14 — Բռնցքամարտ․ Էրիկ Բազինյան - Սթիվեն Բաթլեր։
-
Մարտի 20-23 — Մարմնամարզության Աշխարհի Գավաթ, Անթալիա։
-
Մարտի 20 — Ազգերի Լիգա․ Հայաստան - Վրաստան։
-
Մարտի 23 — Ազգերի Լիգա․ Վրաստան - Հայաստան։
-
Մարտի 23 — ONE FC․ Մարատ Գրիգորյան - Կայթո Օնո։
-
Մարտի 30 — Mix Fight 57․ Հայաստան - Հունաստան։
Հետևեք ժամանակացույցի թարմացումներին, որպեսզի չկորցնեք որևէ կարևոր իրադարձություն։ Աջակցեք մեր մարզիկներին միջազգային ասպարեզում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0