ԲԿՄԱ-ն վարձակալեց իսպանական ակումբից Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Անդրանիկ Հակոբյանին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
ԲԿՄԱ-ի կազմը համալրվեց ևս մեկ նորեկով։ Ինչպես հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը, Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Անդրանիկ Հակոբյանը վարձակալության հիմունքներով միացել է բանակայիններին։
Ֆուտբոլիստը պատկանում է իսպանական Deportivo Alavés ակումբին։ Փոքր տարիքից նա մարզվել է Sedaví CF-ի դպրոցում, այնուհետև շարունակել է ուսումը Colegio Salgui EDE ակադեմիայում, որից հետո տեղափոխվել է Elche CF-ի երիտասարդական թիմ։
2024 թվականի փետրվարին Հակոբյանը դարձավ Valencia CF U-19-ի խաղացող՝ ստորագրելով պայմանագիր և միանալով «չղջիկների» ակադեմիային։ Ավելի ուշ նա տեղափոխվեց Deportivo Alavés-ի երիտասարդական թիմ, որտեղից այժմ հանդես կգա ԲԿՄԱ-ի կազմում։
19-ամյա պաշտպանը Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրել է երկու հանդիպում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲԿՄԱ էր տեղափոխվել Հայաստանի երիտասարդական հավաքականի ևս մեկ պաշտպան՝ Պողոս Կրմզյանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0