Հունգարիա – Հայաստան խաղի տոմսեր․ մեկնարկել է հայտերի ընդունումը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի արտագնա հանդիպում՝ աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրում Հունգարիայի հավաքականի դեմ։ Խաղը կկայանա Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում և կարևոր նշանակություն կունենա F խմբում միավորների համար պայքարում․ հայկական թիմը երկու տուրից հետո ունի հաղթանակ Իռլանդիայի նկատմամբ և պարտություն Պորտուգալիայից, մինչդեռ հունգարացիները Իռլանդիայի հետ խաղացել են ոչ-ոքի և պարտվել են Պորտուգալիային։
Երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների միջև համաձայնությամբ՝ Հայաստանի հավաքականի երկրպագուների համար նախատեսված տոմսերը (սեկտորներ 310–313) կտրամադրվեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցով։
Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է լրացնել անձնական տվյալներով հայտաթերթիկ։ Հայտերի մշակման ավարտից հետո ՀՖՖ-ն կկապվի երկրպագուների հետ և կտրամադրի տոմսերի գնման վերաբերյալ անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը։
Տոմսերի արժեքը կլինի 18–30 եվրո, և յուրաքանչյուր երկրպագու կկարողանա ձեռք բերել միայն մեկ տոմս։ Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 23-ը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0