Ազատ մուտք «Նոա» – «Սիգմա» հանդիպմանը Կոնֆերենցիաների Լիգայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Նոյեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում Երևանի «Նոա»-ի և չեխական «Սիգմա Օլոմոուց»-ի միջև։ Երկրպագուներին սպասվում է հիանալի նվեր՝ հյուսիսային և հարավային տրիբունաների մուտքը կլինի անվճար։
Armenia Wine ընկերությունը գնել է տվյալ տրիբունաների տոմսերը՝ ուրախացնելու թիմի հավատարիմ երկրպագուներին։ Անվճար տոմսերը կարելի է ստանալ խաղի օրը՝ մարզադաշտի մուտքի մոտ գտնվող Armenia Wine տաղավարից։
Եթե ցանկանում եք աջակցել թիմին արևելյան կամ արևմտյան տրիբունայից, տոմսերը հասանելի են ակումբի կայքում՝ noah.am։
Մի՛ բաց թողեք մեծ ֆուտբոլային երեկոյի մասը դառնալու և օգնելու «Նոա»-ին երկարաձգել իր անպարտ շարքը ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլում։
Առաջին երկու տուրերում «Նոա»-ն հավաքել է 4 միավոր․ տանը հաղթել է խորվաթական «Ռիեկա»-ին, իսկ արտագնա խաղում ոչ-ոքի է խաղացել ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովա»-ի հետ։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0