Լեհաստանից բասկետբոլիստ Վալերի Աղաջանյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում
19-ամյա բասկետբոլիստ Վալերի Աղաջանյանը (Valeri Aghajanyan), ով հանդես է գալիս Լեհաստանի 2-րդ լիգայի «ԳԱԿ Գդինյա» ակումբում, կընդգրկվի Հայաստանի Մ20 հավաքականի կազմում և կմասնակցի Երևանում հուլիսի 11-20-ը կայանալիք Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությանը:
Այս մասին հայտնել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան՝ հրապարակելով խաղացողի մասնակցությամբ տեսանյութ իր սոցիալական ցանցերում:
Աղաջանյանը խաղում է պաշտպան դիրքում և Լեհաստանի 2-րդ լիգայում արդեն իր երրորդ մրցաշրջանն է անցկացնում։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 23 հանդիպման՝ միջինը 15 րոպե խաղադաշտում անցկացնելով և հավաքելով 2.3 միավոր։ Բացի այդ, նա մասնակցել է Լեհաստանի երիտասարդական լիգայի 8 խաղի, որտեղ նրա միջին արդյունավետությունը կազմել է 4.5 միավոր։
Եվրոպայի Մ20 առաջնությունը B դիվիզիոնում, որը կանցկացվի Հայաստանի մայրաքաղաքում, կդառնա երկրի ամենամասշտաբային մարզական իրադարձություններից մեկը։ Մրցաշարին կմասնակցեն 21 երկրի հավաքականներ։ Հայաստանի Մ20 հավաքականը կխաղա B խմբում՝ Իռլանդիայի, Լատվիայի, Էստոնիայի և Չեռնոգորիայի թիմերի հետ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0