Ադրբեջանցի մարզիչը հարձակվել է մրցավարի վրա Եվրոպայի բռնցքամարտի U15 առաջնության ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Եվրոպայի բռնցքամարտի կադետների առաջնության (13–14 տարեկանների տարիքային խումբ) ընթացքում, որը կայացավ Սերբիայի Զլատիբոր քաղաքում, տեղի ունեցավ խայտառակ միջադեպ։ Ադրբեջանցի բռնցքամարտիկի մարզիչը հարձակվեց մրցավարի վրա՝ մի քանի անգամ հարվածելով նրա թիկունքից, այնուհետև բռնելով կոկորդից և փորձելով խեղդել նրան։
Այս հարձակման համար Եվրոպական բռնցքամարտի կոնֆեդերացիան անմիջապես որակազրկեց ինչպես մարզիկին, այնպես էլ նրա մարզչին։ Կազմակերպությունը նաև քննարկում է մարզչի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, որի գործողությունները ստվեր գցեցին ողջ մրցաշարի վրա և խախտեցին մարզական մրցակցության սկզբունքները։
ՏԵՍԱՆՅՈՒԹ.
Նշենք, որ ագրեսիայի պատճառ կարող էր դառնալ մրցավարի վիճահարույց աշխատանքը սերբ բռնցքամարտիկի մասնակցությամբ մենամարտում։ Տանտերերի ներկայացուցիչը բազմաթիվ հարվածներ էր ընդունում, սակայն մրցավարը չէր միջամտում, իսկ վերջում նոկդաուն հաշվեցրեց ադրբեջանցի մարզիկին։ Այնուամենայնիվ, նման հանգամանքները չեն կարող ծառայել որպես արդարացում մրցաշարի պաշտոնյայի վրա հարձակվելու համար։
Հիշեցնենք, որ Եվրոպայի բռնցքամարտի U15 առաջնությունն ավարտվեց Սերբիայում հուլիսի 27-ին։ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով գրավեց երրորդ տեղը՝ նվաճելով 11 մեդալ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0