Ազատ Հովհաննիսյանը դարձավ Զուֆֆա Բոքսինգի առաջին հայ բռնցքամարտիկը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ազատ Հովհաննիսյանը (22-6) պայմանագիր է կնքել Zuffa Boxing-ի հետ և դարձել է առաջին հայ բռնցքամարտիկը, ով հանդես կգա UFC-ի նախագահ Դանա Ուայթի լիգայում։
Zuffa Boxing-ը պաշտոնապես հայտարարել է ավելի քան 50 բռնցքամարտիկների անուններ, որոնց հետ կնքվել են պայմանագրեր։ Նրանց թվում է նաև 37-ամյա Հովհաննիսյանը, ով նոր հնարավորություն է ստացել իրեն կրկին դրսևորելու միջազգային ասպարեզում։
Վերջին մենամարտում Ազատը տպավորիչ հաղթանակ տարավ խոստումնալից ղազախստանցի պրոսպեկտ Այդոս Մեդետի (13-1) նկատմամբ՝ կրկին գրավելով պրոմոութերների և երկրպագուների ուշադրությունը։
Հիշեցնենք, որ նրա մենամարտը Լուիս Ներիի դեմ ճանաչվել էր 2023 թվականի լավագույն մենամարտ։ Այդ ժամանակ Հովհաննիսյանը պարտվեց դիտարժան պայքարում, ինչից հետո կրեց ևս երկու պարտություն։ Սակայն փորձառու հայ բռնցքամարտիկը կարողացավ փակել անհաջող շարքը վստահ և գեղեցիկ հաղթանակով Մեդետի նկատմամբ։
Հավանաբար հենց Ազատի դիտարժան և անզիջում մարտավարությունն է գրավել Դանա Ուայթի ուշադրությունը։
Zuffa Boxing-ի 4-րդ մրցաշարը կկայանա մարտի 8-ին։ Սպասվում է, որ մոտ ժամանակներում կհայտարարվի ամբողջական քարդը և առաջիկա բռնցքամարտի երեկոյի մասնակիցները։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0