SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ազատ Հովհաննիսյանը մենամարտելու է ԱՄՆ-ում՝ անհաղթ Այդոս Մեդետի դեմ


Ազատ Հովհաննիսյանը մենամարտելու է ԱՄՆ-ում՝ անհաղթ Այդոս Մեդետի դեմ
Բռնցքամարտ 💬 Comment

Այսօր՝ հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը, հայ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը (21-6) կմենամարտի հաղթանակ չկորցրած ղազախ առաջատար Այդոս Մեդետի (13-0) դեմ։ Մենամարտը տեղի կունենա ԱՄՆ Լոնգ Բիչ քաղաքում և նախատեսված է 8 ռաունդի համար։ Ուղիղ հեռարձակումը՝ DAZN հարթակում։

37-ամյա Հովհաննիսյանի համար սա ևս մեկ հնարավորություն է՝ հաղթական ուղի վերադառնալու բարդ մենամարտերի շարքից հետո։ Վերջին երեք մենամարտերում երկրորդ թեթև քաշային կարգի նախկին վարկանիշային երկրորդը և նախկին տիտղոսի հավակնորդը պարտվել է ուժեղ մրցակիցներին՝ Սեբաստիան Ռեյեսին (20-1), Դավիդ Պիկասոյին (32-1-1) և Լուիս Ներիին (37-2)։

Այդոս Մեդետը 24-ամյա երիտասարդ և հավակնոտ բռնցքամարտիկ է Ղազախստանից, որի համար հայ փորձառու մրցակցի դեմ մենամարտը կլինի լուրջ փորձություն։ Հաղթանակի դեպքում նա կկարողանա ամրապնդել իր դիրքերը միջազգային հարթակում։

Կդառնա՞ Հովհաննիսյանը լուրջ փորձություն Մեդետի համար, թե՞ տեղի կտա նոր սերնդին։ Պատասխանը կիմանանք շուտով։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։