«ԱԶ»-ը 23 ֆուտբոլիստներով մեկնել է Երևան
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Նիդերլանդների «ԱԶ»-ը մեկնել է Երևան՝ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպմանը Հայաստանի «Նոա» ՖԱ-ի դեմ։ Ալկմաարի թիմը երեքշաբթի կեսօրին Ամստերդամի Սխիպհոլ օդանավակայանից թռիչք է կատարել դեպի Հայաստանի մայրաքաղաք։ Թռիչքը նախատեսվում է տևի մոտ հինգ ժամ։
Հանդիպման հայտացուցակում ընդգրկված են 23 ֆուտբոլիստներ։ Կազմ են վերադարձել Սվեն Մեյնանսը և Մեքս Մեերդինկը, որոնք ապաքինվել են վնասվածքներից և արդեն մասնակցել են անցած շաբաթավերջի խաղին։ Բացի այդ, Կիս Սմիթը երկար դադարից հետո վերադարձել է թիմ։
Միաժամանակ Ուեսլի Պատատին վնասվածքի պատճառով մնացել է Նիդերլանդներում։ Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 32 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։
Հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Մեկնարկային սուլիչը կհնչի տեղական ժամանակով 21:45-ին։
Հայկական ակումբի համար սա պատմության մեջ առաջին եվրագավաթային փլեյ-օֆֆի հանդիպումն է։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0