SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սպերցյանի գոլային փոխանցումն ու Կորդոբայի գոլը հաղթանակ բերեցին «Կրասնոդարին» «Դինամոյի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)


Սպերցյանի գոլային փոխանցումն ու Կորդոբայի գոլը հաղթանակ բերեցին «Կրասնոդարին» «Դինամոյի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Ֆուտբոլ 💬 Comment

Ռուսական Պրեմիեր լիգայի երրորդ տուրում գործող չեմպիոն «Կրասնոդար»-ը 1:0 հաշվով հաղթեց մոսկովյան «Դինամոյին»։

87-րդ րոպեին միակ գոլը խփեց Ջոն Կորդոբան՝ Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո։ Հայաստանի կիսապաշտպանի համար սա արդեն երկրորդ գոլային փոխանցումն է երեք խաղերում, նրա հաշվին նաև մեկ գոլ կա։

ԳՈԼԻ ՎԻԴԵՈՆ․

Սպերցյանի վիճակագրությունը խաղում․

  • Խաղացած րոպեներ՝ 89

  • Գոլային փոխանցումներ՝ 1

  • Ճիշտ փոխանցումներ՝ 19 (66%)

  • Հիմնական փոխանցումներ՝ 2

  • Երկար փոխանցումներ՝ 1-ը 1-ից

  • Հաջող դրիբլինգ՝ 1-ը 1-ից

  • Հաղթած մենամարտեր՝ 3-ը 6-ից

  • Գնդակի կորուստներ՝ 18

  • Վաստակած խախտումներ՝ 1

  • Գնդակի խլումներ՝ 1

  • SofaScore գնահատական՝ 6,8

Երրորդ տուրից հետո «Կրասնոդար»-ը 6 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ «Դինամոն»՝ 4 միավորով 9-րդ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։