Ասլանյանն ու Մելիքյանը դարձան Կուտուզովի հուշամրցաշարի մրցանակակիրներ. բոլոր արդյունքները
Փետրվարի 15-ին Սուզդալում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարը՝ Կուտուզովի հուշամրցաշարը։ Մրցաշարի արդյունքներով Հայաստանի հավաքականի ըմբիշներ Կարեն Ասլանյանը (63 կգ) և Հայկ Մելիքյանը (72 կգ) զբաղեցրին երրորդ տեղը։
Մանվել Խաչատրյանը (55 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ) պարտություն կրեցին բրոնզե մեդալի համար գոտեմարտերում։
Բացի այդ, մրցաշարի չեմպիոններ դարձան Ռուսաստանում բնակվող հայկական ծագմամբ մարզիկներ Ալեն Միրզոյանը (72 կգ, Սվերդլովսկի մարզ) և Վահագ Մարգարյանը (87 կգ, Կրասնոյարսկի մարզ)։
Հունահռոմեական ըմբշամարտի Կուտուզովի հուշամրցաշարի բոլոր հաղթողները և մրցանակակիրները
Մինչև 55 կգ.
- Իխտիյոր Բոտիրով (Ուզբեկստան)
- Ամայակ Օսիպով (Կրասնոդարի շրջան)
- Մառլան Մուկաշև (Ղազախստան) և Դովուջոն Թոշև (Սանկտ Պետերբուրգ)
Մինչև 60 կգ.
- Յանվար Ալլահյարով (Մոսկվայի մարզ)
- Օմիդ Առամի (Իրան)
- Սերգեյ Չիգիրև (Կրասնոդարի շրջան) և Անվար Ալլահյարով (Մոսկվայի մարզ)
Մինչև 63 կգ.
- Սերգեյ Եմելին (Մորդովիա)
- Մեյսամ Դալհանի (Իրան)
- Ժամբոլատ Լոկյաև (Մորդովիա) և Կարեն Ասլանյան (Հայաստան)
Մինչև 67 կգ.
- Ռուսլան Բիչուրին (Մորդովիա)
- Ազամատ Ախմեդով (Յամալո-Նենեցկի Ինքնավար Շրջան)
- Մաքսիմ Նովիչիխին (Ալթայի շրջան) և Տուրպալ-Ալի Իսաև (Մոսկվայի մարզ)
Մինչև 72 կգ.
- Ալեն Միրզոյան (Սվերդլովսկի մարզ)
- Դանիլ Գրիգորև (Մոսկվայի մարզ)
- Հայկ Մելիքյան (Հայաստան) և Ադամ Գիգիև (Չեչնիայի Հանրապետություն)
Մինչև 77 կգ.
- Աբույազիդ Մանցիգով (Վլադիմիրի մարզ)
- Իսմայիլ Բարախոև (Մոսկվա)
- Ադլետ Տյուլյուբաև (Մոսկվայի մարզ) և Իմրան Ալիև (Կրասնոդարի շրջան)
Մինչև 82 կգ.
- Իսլամ Ալիև (Կրասնոդարի շրջան)
- Ռաֆայել Յունուսով (Սևաստոպոլ)
- Իմամ Ալիև (Չեչնիայի Հանրապետություն) և Դմիտրի Ջիոև (Յամալո-Նենեցկի Ինքնավար Շրջան)
Մինչև 87 կգ.
- Վահագ Մարգարյան (Կրասնոյարսկի շրջան)
- Ալան Օստաև (Կրասնոյարսկի շրջան)
- Սավելի Բորիսով (Վորոնեժի մարզ) և Խամիդ Իսաև (Չեչնիայի Հանրապետություն)
Մինչև 97 կգ.
- Ադլան Ամրիև (Բաշկորտոստան)
- Մոհամմադ Ավենդի (Իրան)
- Սաիդ Մուսաև (Դաղստան) և Ազամատ Գեգկիև (Սանկտ Պետերբուրգ)
Մինչև 130 կգ.
- Ալիմխան Սիզդիկով (Ղազախստան)
- Նոխչո Լաբազանով (Բաշկորտոստան)
- Սեմյոն Պանով (Բաշկորտոստան) և Միխայիլ Լապտև (Նովոսիբիրսկ)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0