Աշրաֆ Հաքիմին կարող է բաց թողնել ԱԱԳ-ը վնասվածքի պատճառով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Պարի Սեն-Ժերմենը» պաշտոնապես տեղեկացրել է, որ թիմի աջ պաշտպան Աշրաֆ Հաքիմին վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բավարիայի» դեմ անցկացված խաղի ընթացքում։ Մարոկկացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է կոճի սնդեսմոզի պատռվածք։
Իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ 27-ամյա պաշտպանի ապաքինման ընթացքը կարող է տևել մոտ 6-8 շաբաթ, ինչի արդյունքում Հաքիմին ստիպված կլինի բաց թողնել մի շարք հանդիպումներ ինչպես ֆրանսիական առաջնությունում, այնպես էլ եվրոպական ասպարեզում։
Վնասվածքի պատճառով հարցականի տակ է Հաքիմիի մասնակցությունը Աֆրիկայի ազգերի գավաթին, որը այս տարի կանցկացվի Մարոկկոյում՝ դեկտեմբերի 21-ից հունվարի 18-ը։ Հիմնական կազմի խաղացողի բացակայությունը զգալի հարված կարող է լինել մրցաշարի կազմակերպիչ երկրի հավաքականի համար։
Հիշեցնենք, որ վնասվածքը ստացվել է «Բավարիայի» վինգեր Լուիս Դիասի կոպիտ մտման հետևանքով, ինչից հետո Հաքիմին ստիպված էր լքել խաղադաշտը։ PSG-ի բժշկական անձնակազմը հետևում է ֆուտբոլիստի վերականգնմանը և հաջորդիվ կգնահատի նրա մասնակցության հնարավորությունը առաջիկա մրցաշարերին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0