Աշոտ Սրապյանը նվաճեց UBO Intercontinental տիտղոսը կիսամիջին քաշային կարգում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Օգոստոսի 2-ին Բանկոկում մոսկվաբնակ 27-ամյա հայ բռնցքամարտիկ Աշոտ Սրապյանը (5-0) վառ հաղթանակ տարավ՝ վեցերորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով հայտնի թայլանդցի մարզիկ Չան Սալային (12-8)։ Մրցամարտի ընթացքում խաղարկվում էր UBO Intercontinental չեմպիոնական գոտին կիսամիջին քաշային կարգում, որը այժմ պատկանում է Սրապյանին։
Չան Սալան նախկինում եղել է WBC Asia տիտղոսի տիրակալ, սակայն Սրապյանը վստահ հաղթեց մրցակցին և ավարտեց մենամարտը նախքան ժամկետի ավարտը։ Սա Աշոտի արդեն երկրորդ մենամարտն էր Թայլանդում, և երկու անգամ էլ նա հաղթել է նոկաուտով։
Այսօրվա դրությամբ Սրապյանը մնում է անպարտելի․ նրա հաշվին կա 5 հաղթանակ 5 մենամարտում։
Տեսանյութ՝
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0