Աշոտ Մովսիսյանը՝ Եվրոպայի մինչև 23 տարեկանների ծանրամարտի չեմպիոն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ծանրամարտիկ Աշոտ Մովսիսյանը դարձավ Եվրոպայի 2025 թվականի մինչև 23 տարեկանների (U23) չեմպիոն՝ գերծանր քաշային (+110 կգ) կարգում։ Մրցումները անցկացվում են Ալբանիայում։
Մովսիսյանը փայլուն ելույթ ունեցավ՝ նվաճելով ոսկե մեդալ թե՛ հրումում, թե՛ երկամարտում՝ 384 կգ (պոկում՝ 168 կգ, հրում՝ 216 կգ) արդյունքով։ Լարված պայքարում նա 1 կգ-ով առաջ անցավ ուկրաինացի Բոգդան Խոզայից։
Արդյունքներ (+110 կգ, U23, տղամարդիկ)՝
-
Աշոտ Մովսիսյան (Հայաստան) — 384 կգ (168+216)
-
Բոգդան Խոզա (Ուկրաինա) — 383 կգ (180+203)
-
Գուրամի Վեկուա (Վրաստան) — 379 կգ (168+211)
Պոկումում Մովսիսյանը նվաճեց փոքր բրոնզ, իսկ հրումում՝ ոսկի, ինչն ապահովեց նրա վերջնական հաղթանակը։
Այս հաջողությամբ Հայաստանի հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնությունը եզրափակեց 7 մեծ ոսկե մեդալով՝ գրավելով առաջին տեղը ընդհանուր հաշվարկում (U20 և U23 տարիքային խմբերում)։
Երկրորդ տեղը զբաղեցրեց Թուրքիայի հավաքականը (5 ոսկե մեդալ)։
Տարիքային խմբերի առանձին թիմային արդյունքները (տղամարդիկ և կանայք, U20 և U23) կհրապարակվեն ավելի ուշ։
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0