Հարություն Հարությունյանը այսօր կմասնակցի ՕԽ-2026-ի հսկա ոլորավայրէջքին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ փետրվարի 14-ին, Հայաստանի հավաքականի կազմում Ձմեռային օլիմպիական խաղեր-2026-ում հանդես կգա հայ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը։
26-ամյա մարզիկը հսկա ոլորավայրէջքի առաջին մեկնարկում կմրցի 80-րդ համարի ներքո։ Ընդհանուր առմամբ մրցաձևում հայտավորված է 81 լեռնադահուկորդ։
78-րդ համարի ներքո մեկնարկի դուրս կգա Կիպրոսը ներկայացնող հայ մարզիկ Յաննոս Կույումջյանը։
Հարությունյանի համար սա կարիերայի երկրորդ Օլիմպիական խաղերն են։ Պեկին-2022-ում նա չկարողացավ մասնակցել՝ COVID-19-ի դրական թեստի պատճառով։
Հայ մարզիկը նաև չորս անգամ մասնակցել է աշխարհի առաջնություններին։ Լավագույն արդյունքը՝ 61-րդ տեղ 2021 թվականին։
Նշենք, որ անհրաժեշտ օլիմպիական վարկանիշային միավորները Արությունը հավաքել է միայն 2026 թվականի հունվարին՝ մասնակցելով Ավստրիայում անցկացված մի քանի մրցաշարերի։
Հետաքրքիր է, որ Հայաստանի վերջին երկու առաջնություններում Հարությունը զիջել է մեկ այլ հայ լեռնադահուկորդի՝ Գլեբ Մոսեսովին, ով, սակայն, չի ընդգրկվել օլիմպիական հայտացուցակում։ Այս իրավիճակի մասին մենք արդեն գրել ենք և Հարությունյանի ելույթից հետո կհրապարակենք լրացուցիչ մանրամասներ։
Մրցումների մեկնարկը՝ Երևանի ժամանակով 13:00-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0