Հարություն Հովհաննիսյան՝ Եվրոպայի U17 առաջնության չեմպիոն +94 կգ քաշային կարգում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ ծանրորդը ոսկե մեդալ նվաճեց Մադրիդում անցկացվող 2025 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնությունում։ Պոկումում Հովհաննիսյանը գրավեց առաջին տեղը՝ սահմանելով Եվրոպայի պատանեկան ռեկորդ՝ 160 կգ, իսկ հրումում դարձավ երկրորդը՝ բարձրացնելով 186 կգ՝ նույնքան, որքան Վրաստանի ներկայացուցիչ Ջաբա Տքեշելաշվիլին։
Երկամարտի 346 կգ (160+186) ընդհանուր արդյունքով Հարություն Հովհաննիսյանը վստահորեն դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ Հայաստանի համար ապահովելով երկրորդ մեծ ոսկին մրցաշարի վերջին օրը։
+94 կգ քաշային կարգի (պատանիներ) վերջնական արդյունքները.
-
Հարություն Հովհաննիսյան (Հայաստան) — 346 կգ (160+186)
-
Ջաբա Տքեշելաշվիլի (Վրաստան) — 341 կգ (155+186)
-
Սեմյոն Կարավև (Ռուսաստան) — 330 կգ (154+176)

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հուլիսի 31-ին, Եվրոպայի չեմպիոն դարձավ նաև Գրիգոր Կազարյանը՝ մինչև 94 կգ քաշային կարգում՝ սահմանելով Եվրոպայի նոր ռեկորդ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0