Արթուր Ոսկանյանը պաշտպանել է Տիգրան Բարսեղյանին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ և երկրի երիտասարդական հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը սոցիալական ցանցերում գրառում է հրապարակել՝ իր աջակցությունը հայտնելով Հայաստանի հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանին։
«Բոլորս էլ կարող ենք սխալվել, և Տիգրան Բարսեղյանը բացառություն չէ։ Ֆուտբոլը խաղ է, որտեղ բոլորը կարող են սխալվել, իսկապես սխալվում են և դեռ կսխալվեն։ Պարզապես ֆուտբոլում սխալները հաճախ աննկատ են մնում, որովհետև սա թիմային խաղ է, և շատ անգամ խաղընկերներն ուղղում են միմյանց բացթողումները։ Ինչպես շատ հանդիպումներում Տիգրանը օգնել է իր խաղընկերներին, այդ օրը շատերի սխալները ուղղեց Հենրի Ավագյանը։ Պետք է հարգել, գնահատել և չմոռանալ Տիգրանի տարիների աշխատանքն ու նվիրվածությունը մեր հավաքականին», — գրել է Ոսկանյանը։
Հիշեցնենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրի (Եվրոպական գոտի, F խումբ) Իռլանդիա – Հայաստան (1:0) խաղում Տիգրան Բարսեղյանը 52-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ՝ մրցակցին՝ Ֆին Ազազին, գլխով հարվածելու համար դաշտի եզրագծի մոտ։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0