Արթուր Սերոբյանը խփեց իր առաջին գոլը Մոլդովայի առաջնությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոլդովայի Սուպերլիգայի չեմպիոնական խմբի երրորդ տուրում «Շերիֆը» ոչ-ոքի խաղաց «Պետրոկուբի» հետ։ 76-րդ րոպեին հայկական վինգեր Արթուր Սերոբյանը բացեց խաղի հաշիվը, սակայն երեք րոպե անց «Պետրոկուբը» հավասարեցրեց հաշիվը՝ հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Այս գոլը Սերոբյանի առաջինն էր «Շերիֆի» կազմում պաշտոնական հանդիպումներում։ Ընդհանուր առմամբ, ակումբի կազմում անցկացրած 4 խաղում նա իր ակտիվում ունի 1 գոլ և 1 գոլային փոխանցում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0