Արթուր Սերոբյանը գոլի հեղինակ դարձավ «Պրիշտինայի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում (ՎԻԴԵՈ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը դարձավ մոլդովական «Շերիֆի» միակ գոլի հեղինակ Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան խաղում՝ Կոսովոյի «Պրիշտինայի» դեմ։
Թեև հանդիպումն ավարտվեց «Պրիշտինայի» 2։1 հաշվով հաղթանակով, առաջին խաղում «Շերիֆը» վստահ հաղթանակ էր տարել՝ 4։0։ Երկու խաղերի արդյունքում (5։2) Տիրասպոլի ակումբը դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլ, որտեղ մրցելու է Նիդերլանդների «Ուտրեխտի» հետ։
Արթուր Սերոբյանը մեկնարկային կազմում էր և խաղաց ամբողջ 90 րոպեն։ Հանդիպման 51-րդ րոպեին նա բացեց խաղի հաշիվը՝ խփելով իր առաջին գոլը եվրագավաթներում։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0