Արթուր Սերոբյանը գոլի հեղինակ դարձավ Մոլդովայի առաջնության նոր մրցաշրջանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ եզրային հարձակվող Արթուր Սերոբյանը գոլով մեկնարկեց Մոլդովայի առաջնության նոր մրցաշրջանը՝ հաղթական գոլ խփելով և «Շերիֆին» հաղթանակ պարգևելով տուրի կենտրոնական խաղում։
Սուպերլիգայի երրորդ տուրում «Շերիֆը» 2:1 հաշվով կարևոր հաղթանակ տոնեց երկրի գործող չեմպիոն «Միլսամիի» նկատմամբ։ Սերոբյանը մեկնարկեց պահեստայինների նստարանին, սակայն երկրորդ խաղակեսի սկզբում հայտնվեց դաշտում։ Ընդամենը վեց րոպե անց նա խփեց հաղթական գոլը՝ դառնալով հանդիպման գլխավոր հերոսը։
Սա Սերոբյանի երկրորդ խաղն էր այս մրցաշրջանում։ Նրա հաշվին արդեն մեկ գոլ և մեկ գոլային փոխանցում կա։
«Շերիֆի» հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 10-ին՝ թիմը կխաղա Կոսովոյի «Պրիշտինայի» հետ՝ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0