SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արթուր Սերոբյան․ «Ես ընդունեցի մարզչի որոշումը և միշտ լինելու եմ թիմի հետ»


Արթուր Սերոբյան․ «Ես ընդունեցի մարզչի որոշումը և միշտ լինելու եմ թիմի հետ»
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը մասնակցեց մամուլի ասուլիսին՝ նախքան ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի շրջանակում Վրաստանի դեմ հանդիպումը։

Մոլդովայի «Շերիֆի» վինգերը հայտավորված չէր Երևանի առաջին խաղի համար, սակայն ընդգրկվելու է թիմի կազմում Թբիլիսիի հանդիպմանը։

Արթուր Սերոբյանի խոսքը մամուլի ասուլիսի ժամանակ․

Առաջին խաղին իր բացակայության մասին․
«Ես ընդունեցի մարզչի որոշումը, որովհետև նա է գլխավորն այստեղ։ Ինձ համար ամենակարևորը թիմում լինելն ու նրան հաղթանակի հասնելու հարցում օգնելն է։ Անկախ հանգամանքներից՝ ես հավաքականի մի մասն եմ և միշտ կլինեմ նրա կողքին»։

Իր դիրքի մասին դաշտում․
«Ես արդեն ունեցել եմ խաղային փորձ ձախ եզրում, բայց ինձ ավելի հարմար է գործել աջից հարձակման գծում։ Եթե մարզիչը որոշի ինձ օգտագործել ձախից, ես պատրաստ եմ խաղալ այդ դիրքում»։

Ռանոսի իրավիճակի մասին․
«Չեմ ցանկանում մեկնաբանել այս հարցը, քանի որ մարզիչն արդեն ամեն ինչ ասել է։ Ինձ համար ամենակարևորը իմ ամբողջ ուժերը հավաքականին տալն է։ Անկախ նրանից՝ մեկնարկային կազմում եմ, թե դուրս եմ գալիս փոխարինման, ես կօգտագործեմ ցանկացած հնարավորություն՝ թիմիս և ազգիս համար օգտակար լինելու համար»։

Վրաստանի դեմ հանդիպումը կկայանա մարտի 23-ին, Երևանի ժամանակով 17:00-ին։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։