Արթուր Սերոբյանը կատարեց իր վեցերորդ գոլային փոխանցումը «Շերֆի» կազմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոլդովայի Սուպերլիգայի չեմպիոնական խմբի 8-րդ տուրում «Շերֆը» 3:1 հաշվով հաղթեց «Պետրոկուբին» և շարունակում է պայքարը չեմպիոնության համար։ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը գոլային փոխանցում կատարեց թիմի երկրորդ գոլի ժամանակ՝ ճիշտ փոխանցում կատարելով Պապա Յադեին։
Սերոբյանի համար սա արդեն վեցերորդ գոլային փոխանցումն է «Շերֆի» կազմում։ Նա նաև խփել է 2 գոլ՝ մասնակցելով Մոլդովայի առաջնության և գավաթի 12 հանդիպման։
Երեք տուր առաջ մինչև մրցաշրջանի ավարտը «Շերֆը» 3 միավորով հետ է մնում առաջատար «Միլսամիից»։ Հնարավոր է, որ վերջին տուրում կայանա չեմպիոնական հանդիպումը՝ «Շերֆ» – «Միլսամի»։ Հիշեցնենք, որ թիմը շարունակում է ելույթները նաև Մոլդովայի գավաթում և կարող է ավարտել մրցաշրջանը երկու տիտղոսով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0