Արթուր Միրանյանը դարձավ Իսրայելի առաջնությունում հանդես եկած Հայաստանի հավաքականի վեցերորդ խաղացողը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հուլիսի 23-ին Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը պայմանագիր ստորագրեց Իսրայելի Բարձրագույն լիգայի «Բնեյ Սախնին» ակումբի հետ։ Այս տրանսֆերը նրան դարձրեց վեցերորդ ֆուտբոլիստը, ով հանդես է եկել Իսրայելի առաջնությունում և ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականը։
Մինչ նրան Իսրայելի առաջնությունում հանդես են եկել՝
-
Եգիա Յավրույանը – 2011 թվականից առաջ 154 հանդիպում վեց ակումբներում։ Չնայած Հայաստանի հավաքականում անցկացրած ընդամենը 4 խաղի՝ Յավրույանը մտնում է Իսրայելի առաջնության արտասահմանցի խաղացողների թոփ-15-ը։ Նա հաջող կարիերա է ունեցել նաև Հունգարիայում և Ռուսաստանում։
-
Ապուլա Էդել – դարպասապահ, խաղացել է «Հապոել Թել Ավիվ»-ում մինչեւ 2015 թվականը, 59 խաղ։ Սովորել է Հայաստանում և խաղացել է Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներում։
-
Արթուր Պետրոսյան – Հայաստանի հավաքականի լեգենդար հարձակվողը, խաղացել է «Մաքաբի Պետահ Թիկվա»-ում մինչև 1998 թ․, 14 հանդիպում։
-
Համլետ Մխիթարյան – կիսապաշտպան, խաղացել է «Մաքաբի Հերցլիա»-ում մինչև 1998 թ․, 13 հանդիպում։ Նշենք, որ նա Հենրիխ Մխիթարյանի հայրը չէ։
-
Արմեն Շահգելդյան – հարձակվող, 1998 թվականին հանդես է եկել «Հապոել Պետահ Թիկվա»-ի կազմում՝ 5 խաղ։
Չնայած Իսրայելում խաղացել են նաև հայկական արմատներով բազմաթիվ ֆուտբոլիստներ (օրինակ՝ Սամիր Ֆարհուդ-Յակուբյան), Հայաստանի ազգային հավաքականում խաղացած ֆուտբոլիստների թիվն այժմ վեց է։
Արթուր Միրանյանի համար սա կարիերայի հինգերորդ երկիրն է Ուկրաինայից, Հայաստանից, Հյուսիսային Մակեդոնիայից և Ռումինիայից հետո։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0