Արթուր Միրանյանը հաղթանակ բերեց «Բնեյ Սախնինին»՝ խփելով 95-րդ րոպեին (վիդեո)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Արթուր Միրանյանը «Բնեյ Սախնինին» հաղթանակ բերեց Իսրայելի առաջնության 13-րդ տուրի շրջանակում «Մաքքաբի Բնեյ Ռեյնեի» դեմ մրցավեճում։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը հանդիպման միակ գոլը խփեց 95-րդ րոպեին՝ իր թիմին ապահովելով կարևոր երեք միավոր։ Այս գոլը Միրանյանի համար դարձավ ընթացիկ մրցաշրջանի երրորդը։
Ֆուտբոլիստը հանդիպումը սկսել էր «Բնեյ Սախնինի» մեկնարկային կազմում և խաղացել ամբողջ матчը։ Գոլից բացի՝ Արթուրը երեք անգամ հարվածել է դարպասին և բաց թողել երկու հստակ գոլային հնարավորություն։ SofaScore-ի գնահատականը Միրանյանի համար կազմել է 7.0։
Այս հաղթանակով «Բնեյ Սախնինը» բարձրացավ մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղ։
Գոլի տեսանյութը՝
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0