Արթուր Ղարիբյանը խփեց իր չորրորդ գոլը Ռուսաստանի Առաջին Լիգայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
19-ամյա հայ հարձակվող Արթուր Ղարիբյանը կրկին արդյունավետ էր «Սպարտակ Կոստրոմա»-ի կազմում՝ խփելով իր չորրորդ գոլը Ռուսաստանի Առաջին Լիգայի մրցաշրջանում։
ՖՆԼ-ի 16-րդ տուրի «Շիննիկ» Յարոսլավլի դեմ խաղում Կարիբյանը դուրս եկավ խաղադաշտ երկրորդ կեսի սկզբում՝ հաշվի 0:1 լինելու պահին, և 69-րդ րոպեին հավասարեցրեց արդյունքը։ Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։
Մինչ այս ֆուտբոլիստը բաց էր թողել «Սպարտակ»-ի երեք հանդիպում՝ Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղերին մասնակցելու պատճառով։
Ներկա մրցաշրջանում Արթուր Ղարիբյանի հաշվին կա 4 գոլ 11 խաղում։
ՏԵՍԱՆՅՈՒԹ ԳՈԼԻ՝
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0