Արթուր Գարիբյանը խփեց իր առաջին գոլը ՖՆԼ-ում (ՎԻԴԵՈ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
19-ամյա «Սպարտակ» (Կոստրոմա) ակումբի հարձակվող Արթուր Գարիբյանը բացեց իր գոլերի հաշիվը Ֆուտբոլի ազգային լիգայում։ Նա աչքի ընկավ 9-րդ տուրի «Սոկոլ» (Սարատով) թիմի դեմ խաղում՝ դառնալով հաղթական գոլի հեղինակ․ կոստրոմացիները հաղթեցին 2:1 հաշվով։
Գարիբյանը դաշտ դուրս եկավ այս մրցաշրջանում վեցերորդ անգամ և թիմին բերեց կարևոր երեք միավոր։ Սա նրա առաջին գոլն է ՖՆԼ-ի պրոֆեսիոնալ կարիերայում։
Հիշեցնենք, որ «Ռոդինայի» սան Գարիբյանը 15 տարեկանից հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականներում՝ անցնելով U16, U17 և U19 տարիքային խմբերը։ Սակայն ընթացիկ ընտրական փուլում նա դեռ չի հրավիրվել U21 հավաքական։
Այս ամառ հարձակվողը «Ռոդինայի» երիտասարդական կազմից տեղափոխվեց «Սպարտակ» (Կոստրոմա) և աստիճանաբար հաստատվում է թիմի հիմնական կազմում։
Գոլի տեսանյութ․
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0