Արթուր Ղարիբյանը հետաքրքրություն է առաջացրել ՌՊԼ ակումբների կողմից
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի Մ-21 հավաքականի հարձակվող, 19-ամյա Արթուր Ղարիբյանը կարող է այս ձմռանը տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր լիգա։ Երիտասարդ հայ հարձակվողով հետաքրքրվել են Մոսկվայի ԲԿՄԱ-ն և Կալինինգրադի «Բալտիկան»։
Մեր տեղեկություններով՝ երկու ակումբների սկաուտները ուշադիր հետևում են Ղարիբյանի առաջընթացին, և ձմեռային դադարին ֆուտբոլիստը կարող է հրավիրվել նրանց միջազգային ուսումնամարզական ժողովներին՝ փորձաշրջան անցնելու համար։
Նշվում է, որ հատկապես մեծ հետաքրքրություն ցուցաբերում է «Բալտիկան», և հենց այդ ակումբին է Ղարիբյանը նախապես միանալու՝ Անդրեյ Տալալաևի գլխավորած թիմին։
Այժմ Ղարիբյանը պայմանագիր ունի Մոսկվայի «Ռոդինայի» հետ և վարձավճարով հանդես է գալիս «Սպարտակ Կոստրոմայում», որտեղ դարձել է այս մրցաշրջանի առանցքային խաղացողներից մեկը՝ 14 խաղում խփելով 5 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։ Նրա թիմը Ռուսաստանի Առաջին լիգայի առաջատարների թվում է։
Արթուրը բարձրահասակ, ֆիզիկապես ուժեղ կենտրոնական հարձակվող է՝ 191 սմ հասակով, որը հաջող է պայքարում օդային և ուժային մենամարտերում և վստահորեն պահում է գնդակը հարձակողական գծում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0