SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արթուր Դավթյանը Սերիա A-ում հաղթանակ է տարել երկու մրցաձեւերում


Արթուր Դավթյանը Սերիա A-ում հաղթանակ է տարել երկու մրցաձեւերում
Այլ սպորտաձևեր 💬 Comment

Հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը տրիումֆատոր դարձավ Իտալիայի Սերիա A-ի առաջին փուլի ընթացքում՝ հանդես գալով Artistica Brescia ակումբի կազմում։ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրն աչքի ընկավ մի շարք մրցաձևերում՝ կարևոր ներդրում ունենալով իր թիմի ընդհանուր հաջողության մեջ։

Դավթյանի լավագույն ելույթները գրանցվեցին հենացատկում, որտեղ նա հավաքեց 14,750 միավոր, ինչպես նաև օղակների վրա, որտեղ նրա արդյունքը կազմեց 13,900 միավոր։ Այս երկու մրցաձևերում նա գրավեց առաջին տեղը։ Բացի այդ, նա մրցեց նժույգի վրա, որտեղ նույնպես գրանցեց բարձր արդյունք՝ 13,600 միավոր։ Նրա ելույթները վճռորոշ էին Բրեշիա թիմի համար, որը այս փուլի արդյունքում զբաղեցրեց երկրորդ տեղը։

Նշենք, որ այս փուլում մեծ ներդրում ունեցան նաև այլ օտարերկրյա մարմնամարզիկներ։ Մասնավորապես, ուկրաինացի մարզիկ Իլյա Կովտունը, ով հանդես է գալիս Palestra Ginnastica Ferrara ակումբի կազմում, բարձր արդյունքներ գրանցեց բոլոր վարժություններում և դարձավ բազմամարտի հաղթող։ Նրա գնահատականները ներառում էին 14,000 միավոր նժույգի վրա, 13,800՝ զուգափայտերի վրա, 13,600՝ պտտաձողի վրա, 14,000՝ հենացատկում, 13,350՝ ազատ վարժություններում և 13,050՝ օղակների վրա։

Ավելացնենք, որ դեկտեմբեր-հունվար ամիսներին Արթուր Դավթյանը մասնակցել է Ֆրանսիայի բաց առաջնությանը սպորտային մարմնամարզության գծով, որտեղ նույնպես ցուցադրել է բարձր արդյունքներ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։