SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արթուր Դավթյանը՝ սպորտային մարմնամարզության եռակի Եվրոպայի չեմպիոն


Արթուր Դավթյանը՝ սպորտային մարմնամարզության եռակի Եվրոպայի չեմպիոն
Այլ սպորտաձևեր 💬 Comment

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել սպորտային մարմնամարզության Եվրոպայի 2025 թ. առաջնության հենացատկի եզրափակչում, որը կայանում է Լայպցիգում։ Օլիմպիական մրցանակակիրը ցուցադրել է 14.799 արդյունք՝ Հայաստանին բերելով առաջնության չորրորդ մեդալը։

Եզրափակչում Դավթյանը կատարել է երկու իդեալական մաքուր ցատկ՝ 5.2 բարդությամբ։ Նրա գլխավոր մրցակիցը՝ բրիտանացի Ջեյք Ջարմանը, կատարել է 5.9 բարդությամբ առաջին ցատկ, սակայն կատարողականի առումով զիջել է հայ մարմնամարզիկին՝ ստանալով 14.733 միավոր։ Բրոնզե մեդալակիր է դարձել ուկրաինացի Նազար Չեպուրնին՝ 14.583 միավորով։

Հենացատկի եզրափակչի արդյունքները՝

  1. Արթուր Դավթյան (Հայաստան) — 14.799

  2. Ջեյք Ջարման (Մեծ Բրիտանիա) — 14.733

  3. Նազար Չեպուրնի (Ուկրաինա) — 14.583

Results Vault

Հենացատկի եզրափակիչը կայացել է մայիսի 31-ին։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտեց չորս մեդալով՝
Ոսկի — Արթուր Դավթյան (հենացատկ)
Ոսկի — Համլետ Մանուկյան (ցողուն)
Արծաթ — Մամիկոն Խաչատրյան (ցողուն)
Բրոնզ — Արթուր Ավետիսյան (օղակներ)


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։