Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի Դոհայի փուլում հաղթող
Արթուր Դավթյանը հաղթանակ է տարել մարզական մարմնամարզության աշխարհի գավաթի հինգերորդ փուլում, որը կայացավ Դոհայում։ Օլիմպիական փոխչեմպիոնը լավագույն արդյունքն է ցույց տվել հենացատկում՝ ստանալով 14.449 միավոր։
Դավթյանի համար սա արդեն երրորդ ոսկե մեդալն է ընթացիկ գավաթի փուլերից։ Նախքան սա նա նվաճել էր նաև մեկ բրոնզե մեդալ։ Հայ մարմնամարզիկը վստահորեն գլխավորում է ընդհանուր հաշվարկը։
Հենացատկի արդյունքները․
Արթուր Դավթյան (Հայաստան) — 14.449
Նազար Չեպուրնի (Ուկրաինա) — 14.383
Էմիրխան Քարթին (Թուրքիա) — 14.149
Ընդհանուր առմամբ Դոհայի փուլում հայ մարմնամարզիկները նվաճել են չորս մեդալ՝ երկու ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0