Արթուր Ավետիսյանը՝ Կահիրեում կայացած Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը նվաճել է արծաթե մեդալ սպորտային մարմնամարզության 2026 թվականի Աշխարհի գավաթի փուլում, որը անցկացվում է Կահիրեում։
Օղակների վարժության եզրափակչում Ավետիսյանը հավաքել է 14.300 միավոր՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։ Հաղթող է դարձել օլիմպիական չեմպիոն Էլեֆթերիոս Պետրունիասը (14.366), իսկ բրոնզե մեդալը նվաճել է Չինաստանի ներկայացուցիչ Լյու Յենգը՝ 13.866 միավորով։
Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ Արթուր Դավթյանը, զբաղեցրել է չորրորդ տեղը (13.833)՝ մեկ քայլով զիջելով մրցանակային հարթակին։ Արդեն վաղը Դավթյանը կմասնակցի հենացատկի եզրափակչին՝ պայքարելով մեդալի համար։
Ավետիսյանի համար սա արդեն երկրորդ մրցանակն է 2026 թվականի Աշխարհի գավաթի փուլերում։ Ավելի վաղ նա հաղթել էր Կոտբուսում կայացած մրցումներում՝ նվաճելով ոսկե մեդալ։
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում այս փուլում ոսկե մեդալ էր նվաճել նաև Համլետ Մանուկյանը՝ լավագույնը դառնալով ձիու վրա վարժությունում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0