Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Օսիեկում անցկացվող աշխարհի գավաթի 4-րդ փուլում
Հայաստանի մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալակիր է դարձել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի 4-րդ փուլում։
Կանանց եզրափակչում օղակների վարժությունում Ավետիսյանը հավաքել է 14.466 միավոր և գրավել է երրորդ տեղը։ Մրցմանը մասնակցած մյուս հայ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը 14.033 արդյունքով զբաղեցրել է յոթերորդ տեղը։
Վերջնական արդյունքներ՝ օղակներ.
-
Ասիլ Ադեմ (Թուրքիա) — 14.700
-
Սիմոնով Նիկիտա (Ադրբեջան) — 14.500
-
Արթուր Ավետիսյան (Հայաստան) — 14.466
-
Հարրի Հեփվորթ (Մեծ Բրիտանիա) — 14.300
-
Մեհմեթ Այբերկ Քոսաք (Թուրքիա) — 14.200
-
Էլեֆթերիոս Պետրունիաս (Հունաստան) — 14.100
-
Վահագն Դավթյան (Հայաստան) — 14.033
-
Ալեքսանդր Դիաբ (ԱՄՆ) — 12.100
Վաղը Հայաստանն ազատ վարժությունում կներկայացնի Արթուր Դավթյանը։
Հիշեցնենք, որ այսօր նժույգ սանդղակի վրա ոսկե մեդալ է նվաճել 18-ամյա Համբլետ Մանուկյանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0