Արթուր Ավագիմյանը վերադարձել է «Չեռնոմորեց»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Օդեսայի «Չեռնոմորեցը» պաշտոնապես հայտարարել է կիսապաշտպան Արթուր Ավագիմյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին։ Ֆուտբոլիստի համար սա արդեն երրորդ վերադարձն է «ծովայինների» կազմ — ավելի վաղ նա ակումբի գույները պաշտպանել է 2020, 2021, 2023 և 2024 թվականներին։ Այդ ընթացքում կիսապաշտպանը անցկացրել է 98 պաշտոնական հանդիպում և խփել 18 գոլ։
Արթուր Ավագիմյանը ծնվել է 1997 թվականի հունվարի 16-ին Մարիուպոլում։ Ֆուտբոլում առաջին քայլերն արել է մարիուպոլյան «Իլյիչևեցում», հանդիսանում է Դոնեցկի «Շախտյորի» սան։ Խաղացել է «հանքագործների» պատանեկան և երիտասարդական թիմերում, ինչպես նաև հանդես է եկել ՖԱ «Մարիուպոլի», Կիևի «Արսենալի», հայկական «Ալաշկերտի», «Օլեքսանդրիայի» և ԼՆԶ Չերկասիի կազմում։
Ընթացիկ մրցաշրջանը 29-ամյա հայ կիսապաշտպանի համար հեշտ չի դասավորվել․ ԼՆԶ-ի կազմում նա անցկացրել է ընդամենը մեկ հանդիպում առաջնությունում և երկուսը՝ Ուկրաինայի գավաթում։
Այժմ Ավագիմյանը կրկին կփորձի օգնել «Չեռնոմորեցին» լուծել մրցաշարային խնդիրները։ Նա արդեն ունի հաջող փորձ Օդեսայի թիմի կազմում Առաջին լիգայում․ 2020/21 մրցաշրջանում եղել է այն կոլեկտիվի անդամ, որը բարձրացավ դասով և դուրս եկավ Պրեմիեր լիգա։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0