Արթուր Ալեքսանյանը հանդիպեց զինծառայողների հետ և ֆուտբոլ խաղաց
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, հոր և մարզիչ Գևորգ Ալեքսանյանի հետ, այցելել է զինծառայողներին «Մշակույթը՝ զենք» նախագծի մեկնարկի շրջանակում։
Հանդիպման ընթացքում Ալեքսանյանը պատմել է իր մարզական ուղու մասին, կարևորել է կարգապահությունը, ինքնազարգացումը և ամենօրյա մարզումները։ Նա կիսվել է անձնական փորձով և պատասխանել է պարտադիր ժամկետային զինծառայողների հարցերին։
Այնուհետև ըմբիշը եղել է զորամասի մարզահրապարակում, որտեղ անց է կացրել ըմբշամարտի մաստեր-կլաս, ցուցադրել է իր սիրելի վարժություններն ու տեխնիկական հնարքները։ Օրը եզրափակվել է բարեկամական ֆուտբոլային հանդիպմամբ, որի ժամանակ Ալեքսանյանը խաղադաշտ է դուրս եկել լոնդոնյան «Արսենալի» մարզաշապիկով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0