Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը և Արսեն Հարությունյանը կմասնակցեն բասկետբոլի «Աստղերի Մրցամարտին»
Այսօր՝ փետրվարի 16-ին, «ՄԻԿԱ» մարզահամալիրում կանցկացվի Հայաստանի բասկետբոլի լիգայի «Բոլոր աստղերի մրցամարտը»։ Միջոցառման շրջանակում նախատեսված է Հայաստանի և աշխարհի հավաքականների հանդիպումը, 3-միավորանի նետումների մրցույթ, սլեմ-դանկ մրցույթ, ինչպես նաև շոու-բիզնեսի աստղերի մասնակցությամբ խաղ։
«Աստղերի մրցամարտին» կմասնակցեն հայ ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը և Արսեն Հարությունյանը։ Բացի այդ, խաղին կմասնակցեն նաև դերասաններ և հաղորդավարներ Մկրտիչ Արզումանյանը, Եգոր Գլումովը, Ավո Ադամյանը, ինչպես նաև այլ հայտնի անձինք՝ Կարեն Գիլոյանը, Էդուարդ Քալանթարյանը և Հայկ Դուրգարյանը։
Մրցամարտի սկիզբը՝ Երևանի ժամանակով 18:00։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0