SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արթուր Ալեքսանյանը եւ ևս 4 հայ ըմբիշ կմեկնարկեն ԵԱ 2025-ում


Արթուր Ալեքսանյանը եւ ևս 4 հայ ըմբիշ կմեկնարկեն ԵԱ 2025-ում
Ըմբշամարտ 💬 Comment

Այսօր՝ ապրիլի 12-ին, Բրատիսլավայում անցկացվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2025 թվականի առաջնության երկրորդ օրը։ Մրցումների երկրորդ օրը Հայաստանի հավաքականի կազմում մրցագորգ դուրս կգան հինգ ըմբիշ՝ 60, 67, 72, 82 և 97 կգ քաշային կարգերում։ Մրցահարթակ կբարձրանա նաեւ 7-ակի Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ ևս չորս հայ մարզիկ։

Հայ ըմբիշների առաջին գոտեմարտերը․

  • 60 կգ – Կարապետ Մանվելյան — դեբյուտ մեծահասակների մակարդակում։
    1/8 եզրափակիչ՝ Կարապետ Մանվելյան (Հայաստան) – Օլիվիե Սկրիպչակ (Լեհաստան)

  • 67 կգ – Սլավիկ Գալստյան — սերմանված է 3 համարով, բազմակի խոշոր մրցաշարերի բրոնզե մեդալակիր։
    1/8 եզրափակիչ՝ Սլավիկ Գալստյան (Հայաստան) – Ալեքսանդր Գրուշին (Ուկրաինա)

  • 72 կգ – Շանթ Խաչատրյան — Մ23 աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (2024)։
    1/16 եզրափակիչ՝ Շանթ Խաչատրյան (Հայաստան) – Փարվիզ Նասիբով (Ուկրաինա)
    1/8 եզրափակիչ՝ Խաչատրյան/Նասիբով զույգի հաղթող – Կրիստուպաս Սլեյվա (Լիտվա)

  • 82 կգ – Սամվել Գրիգորյան
    1/8 եզրափակիչ՝ Սամվել Գրիգորյան (Հայաստան) – Գուրբան Գուրբանով (Ադրբեջան)

  • 97 կգ – Արթուր Ալեքսանյան — սերմանված է 1 համարով, Օլիմպիական չեմպիոն, աշխարհի 4-ակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն։
    1/8 եզրափակիչ՝ Արթուր Ալեքսանյան (Հայաստան) – Ռիչարդ Կարելսոն (Էստոնիա)

 


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։