Արտյոմ Կասպարյանը հերթական անգամ հաղթանակ է տարել Մանչեսթերում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Անպարտելի հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արտյոմ Կասպարյանը (11-0, 9 ՆՕԿ) վստահորեն շարունակում է իր ուղին մենամարտիկների աշխարհում։ Մանչեսթերում տեղի ունեցած բռնցքամարտի երեկոյի ժամանակ 30-ամյա Կասպարյանը տեխնիկական նոկաուտով հաղթեց 4-րդ ռաունդում արգենտինացի Մարկոս Կարալիցկիին (8-14-2)։
Այս հաղթանակը Արտյոմի համար արդեն չորրորդն էր անընդմեջ, որը ձեռք է բերվել վաղաժամ ավարտով։ Մենամարտից հետո հայտնի դարձավ, որ Կասպարյանը լիարժեք պայմանագիր է ստորագրել բրիտանական փրոմոութերական ընկերության հետ, ինչը նոր հնարավորություններ է բացում նրա կարիերայի համար Մեծ Բրիտանիայում։
Արտյոմի հաջորդ մենամարտը նույնպես պլանավորված է․ օգոստոսի 30-ին նա կրկին հանդես կգա Մանչեսթերում, որտեղ նրա մրցակիցը կլինի բրիտանացի Սթիվեն Նյամհանգան (3-2-1)։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0