Արտյոմ Բանդիկյանը՝ Ռուսաստանի Գավաթակիր՝ որպես ՑՍԿԱ-ի ֆուտբոլիստ
Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը Ռուսաստանի 2024/25 մրցաշրջանի Գավաթը նվաճեց Մոսկվայի ՑՍԿԱ-ի կազմով։ Գավաթի ՌՊԼ ուղու եզրափակիչ պատասխան խաղում բանակայինները հաղթեցին Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»՝ 11-մետրանոցների սերիայում՝ 4։3 հաշվով։ Հիմնական ժամանակը ավարտվեց 2։0 հաշվով՝ հօգուտ մոսկվացիների, ինչի արդյունքում երկու խաղերի ընդհանուր հաշիվը հավասարվեց։
Խաղը կայացավ մայիսի 14-ին Մոսկվայի «ՎԵԲ Արենայում»։ Առաջին խաղում «Զենիթը» հաղթել էր 2։0 հաշվով։ ՑՍԿԱ-ն բացեց հաշիվը 37-րդ րոպեին՝ Մատվեյ Կիսլյակի գոլով։ Առաջին կեսի վերջում Իվան Օբլյակովը վրիպեց 11-մետրանոցից։ Ընդմիջումից հետո հավելյալ ժամանակում Տամերլան Մուսաևը գրավեց դարպասը՝ հավասարեցնելով ընդհանուր հաշիվը։
Հետխաղյա 11-մետրանոցների ընթացքում հերոս դարձավ դարպասապահ Վլադիսլավ Տորոպը, ով կանխեց «Զենիթի» առաջին հարվածը։ Վերջնական հաղթանակը բերվեց Գուստավո Մանտուանի վրիպմամբ։
Արտյոմ Բանդիկյանը ընդգրկված էր ՑՍԿԱ-ի հայտացուցակում, սակայն խաղադաշտ դուրս չէր եկել։ Սա նրա առաջին լուրջ տիտղոսն է ՑՍԿԱ-ի կազմում։ Բանդիկյանի ակտիվում առայժմ միայն երկու հանդիպում է Ռուսաստանի առաջնությունում։
Սուպերֆինալում ՑՍԿԱ-ն հունիսի 1-ին «Լուժնիկի» մարզադաշտում կմրցի «Սպարտակ» – «Ռոստով» զույգի հաղթողի հետ, որոնց հանդիպումը կկայանա մայիսի 15-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0