Արտակ Եդիգարյանը ավարտեց ֆուտբոլիստի կարիերան
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
35-ամյա կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ Փորձառու ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Գանձասարը», որի կազմում ավարտված մրցաշրջանում նա մասնակցել է 11 հանդիպման։
Եդիգարյանը Երևանի «Փյունիկի» սան է։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել մի քանի ակումբներում, սակայն ամենանշանակալի հետքը թողել է «Ալաշկերտում», որի կազմում անցկացրել է 238 խաղ, խփել 52 գոլ և կատարել 46 գոլային փոխանցում։
Արտակը հանդես է եկել նաև արտերկրում՝ Լիտվայի «Ժալգիրիսում» և Դոնեցկի «Մետալուրգում»։
Հայաստանի ազգային հավաքականի կազմում կիսապաշտպանը մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0