Արսեն Հովհաննիսյանը գլխավորեց «Շիրակը»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Արսեն Հովհաննիսյանը նշանակվել է Գյումրիի «Շիրակ» ակումբի նոր գլխավոր մարզիչ։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Ռաֆայել Նազարյանին։
36-ամյա մասնագետը վերադառնում է ակումբ, որը ղեկավարել է 2023/24 մրցաշրջանում՝ թիմին բերելով Հայաստանի Սուպերգավաթի հաղթանակ։ Դրանից առաջ նա զբաղեցնում էր «Շիրակի» ակադեմիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը։
Հովհաննիսյանի օգնական է դարձել թիմի նախկին ֆուտբոլիստ Անդրանիկ Բարիկյանը։
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը լքել են Գրայր Մկոյանը, Դարիո Վուկասինովիչը, Մաջիկո Տրաորեն, Մորի Կոնեն, Սեդրիկ Դոն և Ալի Կուլիբալին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0